Սույն թվականի նոյեմբերի 12-ից 14-ը Բիզնես-Դիալոգ ընկերության նախաձեռնությամբ Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում անցկացվեց սեմինար  «The standard is a common sense. How to use ISO standard 9001:2015 properly (Ստանդարտը սթափ միտք է: Ինչպես ճիշտ կիրառել ԻՍՕ 9001-2015 ստանդարտը)» թեմայով: Սեմինարին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության մի շարք կազմակերպությունների որակի կառավարման համակարգի մասնագետներ: Սեմինարը վարում էր Ավստրալիայից ժամանած, համաշխարհային ճանաչում ունեցող, ԻՍՕ որակի կառավարման համակարգերի մշակող, ԻՍՕ/ԿԱՍԿՈ-ի փորձագետ, պրոֆեսոր Ալեքս Եզրախովիչը: Սեմինարի ավարտից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:

Պարոն Ալեքս Եզրախովիչը Հայաստանի Հանրապետություն իր այցի շրջանակներում նախատեսել է հանդիպումներ ունենալ կառավարման համակարգեր ներդրած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Ալեքս Եզրախովիչն այցելեց «Չափումների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, հանդիպում ունեցավ տնօրեն պարոն Վահան Սահակյանի հետ, ծանոթացավ ընկերության տեխնիկական հնարավորություններին և իրականացվող ծրագրերին: