2018 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում՝ “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Որակի համաշխարհային օրվան՝ “Որակը հաջողություն է” կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ արտասահմանյան հյուրեր` Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադիյ Վորոնինը, Ավստրալացի համաշխարհային ճանաչում ունեցող, ԻՍՕ որակի կառավարման համակարգերի մշակող, պրոֆեսոր Ալեքս Եզրախովիչը և նրա գործընկերները, Ռուսական ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիայի գլխավոր տնօրեն Արկադի Վլադիմիրցևը, Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության (РСПП) ստանդարտացման, սերտիֆիկացման և տեխնիկական կանոնակարգման կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, գործարարներ Ռուսաստանի դաշնությունից, ինչպես նաև մտավորականներ, գործարարներ, մշակույթի գործիչներ, բժիշկներ, փաստաբաններ, լրագրողներ Հայաստանի Հանրապետությունից։

Հիմք ընդունելով որակի կառավարման համակարգերի միջազգային փորձագետ Ալեքս Եզրախովիչի և նրա գործընկերների կողմից Երևանի Անի Պլազա հյուրանոցում կազմակերպված ուսուցման և նրանց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքերը՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ԻՍՕ 9001 ստանդարտների պահանջների հիման վրա միջոցառման ավարտին Գենադիյ Վորոնինի կողմից շնորվեցին մրցանակներ Հայաստանի Հանրապետության մի շարք կազմակերպությունների։

Մրցանակներ շնորհվեցին՝

1․ Հայաստանի թատերական գործիչների միությանը,

2․ Հրապարակ օրաթերթին,

3․ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատին,

4․ “Արագած ֆուդ” ՍՊԸ-ին

5․ “Բարի Սամարացի” ՍՊԸ-ին

6․ “Մեղրի ՃՇՇՁ” ՍՊԸ-ին

7․ “CITV” ՍՊԸ-ին

8․ “Չանախ” ՍՊԸ-ին

9․ “Էլեկտրոէներգետիկական համակարգի օպերատոր” ՓԲԸ-ին

10․ Միջազգային ճանաչում ունեցող վիրաբույժ Խաչիկ Բադալյանին