Բիզնես-Դիալոգ ընկերությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 19-ից 21-ը Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում անցկացրեց տարածաշրջանային սեմինար “ԻՍՕ 50001 – Էներգետիկայի կառավարման համակարգեր” թեմայով: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, ինչպես նաև Հայաստանի մի շարք կազմակերպություններից: Սեմինարը վարում էր Ռուսաստանի Դաշնությունից ժամանած փորձագետ Իգոր Զավոդովը:

Էներգետիկայի արդյունավետ կառավարման լավագույն ճանապարհը ԻՍՕ 50001 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջների կատարումն է: Այն նախատեսում է էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման մեթոդներ, որոնք ներկայումս համարվում են լավագույնն աշխարհում: ԻՍՕ 50001 ստանդարտը մշակվել է ավելի քան 60 երկրների էներգակառավարման ոլորտի փորձագետների կողմից և ներկայումս հնարավորություն է տալիս ներդնել այդ գիտելիքները ամենօրյա աշխատանքում, որն էլ իր հերթին թույլ է տալիս կրճատել էներգիայի օգտագործումը և ապահովել համապատասխանությունը էներգետիկ պահանջներին:

Սեմինարի ավարտից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: