Բիզնես-Դիալոգ ՓԲ Ընկերությունը Ռուսական Ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիայի հետ համատեղ անցկացնում է մրցույթ որակի, էկոլոգիական, բժշկական սարքավորումների, սննդամթերքի անվտանգության, տեղեկատվական անվտանգության, առողջության պահպանման, էներգետիկայի կառավարման համակարգերում մասնագիտացված անձանց համար: Մրցույթին կարող են մասնակցել նշված ոլորտներում մասնագիտական կրթություն ունեցող, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետող, համակարգչային գիտելիքներ ունեցող անձինք: Ցանկացողները կարող են կենսագրական տվյալներն ուղարկել Բիզնես-Դիալոգ ՓԲԸ էլեկտրոնային հասցեին: Հարցազրույցը տեղի կունենա փետրվարի 5-ից 8-ը Ռուսական Ռեգիստր ասոցիացիայի փորձագետների կողմից: Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան անցնելու ուսուցում և դառալու Ռուսական Ռեգիստրի ճանաչված աուդիտոր և աշխատելու Ռուսական Ռեգիստր ասոցիացիայի Հայաստանում բացվող մասնաճյուղում:

Ռուսական Ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիան սերտիֆիկացման և փորձագիտական կազմակերպություն է, որը մատուցում է անկախ համապատասխանության գնահատման և փորձագիտական համալիր ծառայություններ տնտեսության բոլոր ճյուղերում: Ասոցիացիայի հաճախորդներ են հանդիսանում Ռուսաստանում (օրինակ, Роснефть, Газпром, Камаз, Газ, Урал, և այլն) ու ԱՊՀ, Եվրամիության և աշխարհի ավելի քան 40 երկրներում: Ճանաչված է IAF-ի անդամներ հանդիսացող ԱՄՆ ANAB (ANSI-ASQ National Accreditation Board) և Նիդերլանդների RvA (Dutch Accreditation Council), ինչպես նաև IRIS Group-ի (International Railway Industry Standard) և FSC (Forest Stewardship Council) կազմակերպությունների կողմից: IQNet սերտիֆիկացման մարնինների միջազգային ցանցում ընդգրկված է 2003 թվականից և ունի միջազգային որակավորում ստացած 300 աուդիտոր: Ռուսական Ռեգիստր  ասոցիացիայի կողմից տրված սերտիֆիկատը ճանաչվում է ամբողջ աշխարհում: