Բիզնես-Դիալոգ ՓԲ Ընկերությունը ապրիլի 9-12 (4 օր), ժամը 10։00-17։00, Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում անցկացնում է ուսուցում ըստ ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի։ Դասընթացը վարելու են արտերկրից հրավիրված փորձագետներ։ Ուսուցման ավարտին տրվելու է Սերտիֆիկացման միջազգային ցանցի՝ IQNet-ի հավաստագիր: Ցանկացողները կարող են դիմել Բիզնես-Դիալոգ ՓԲԸ ընկերություն: 
Հեռ․ +374 (12) 54-00-01, +374 (12) 54-00-02
Էլ. Փոստ [email protected], [email protected]
Վեբ-կայք https://businessdialog.am,  https://www.facebook.com/businessdialog.am/
Ուսուցման մասնակցության վճարը մեկ անձի համար կազմում է 100.000 ՀՀ դրամ (4 օրվա համար):