Ապրիլի 9-12 Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում տեղի ունեցավ ուսուցում ըստ ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի։ Դասընթացը վարում էին արտերկրից հրավիրված փորձագետներ։ Մասնակցեցին Հայաստանի Հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի (մսամթերքի, կաթնամթերքի, հանքային ջրի, հրուշակեղենի, մրգի և բանջարեղենի պահածոների արտադրություն) առաջատար մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ 22000։2018 նոր միջազգային ստանդարտի պահանջները և Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի` HACCP-ի սկզբունքները, ինչպես նաև սահմանված պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները։