Հունիսի 29-ին Երևանի “Դաբլթրի բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր” հյուրանոցում տեղի ունեցավ “ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԱԴԻԳՄԱ։ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ” թեմայով: Ներկայացված թեմայի քննարկմանը մասնակցին:
– Գենադի Վորոնին Պետրովիչ – Որակի համառուսաստանյան կազմակերպության նախագահ, տ. գ. դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի վաստակավոր մեքենաշինարար, Ռուսաստանի վաստակավոր ինժեներ, Ռուսաստանի Դաշնության առաջին դասի իսկական պետական խորհրդական,
– Անդրեյ Լոցմանով – Ռուսաստանի արդյունաբերության նախարարության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման խորհրդի նախագահ,
– Վիկտոր Բելոբրագին – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս,
Արկադի Վլադիմիրցև – “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն
Վյաչեսլավ Ռիբկին – “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ
Ալեքսանդր Սանկով – “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի  տարածաշրջանային տնօրեն
Ենոք Ազարյան – “Բիզնես-Դիալոգ” ՓԲԸ տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր,
Վիկտոր Բադալյան – “Tax Security” կորպորացիայի գործադիր տնօրեն Լոս Անջելեսում, ԱՄՆ,
– Հայաստանի բիզնեսի և արդյունաբերության ներկայացուցիչներ, լրագրողներ, գիտնականներ, իրավաբաններ, բժիշկներ և այլն:

Միջոցառման թեման պատահական չէր ընտրվել, քանի որ ներկայումս Հայաստանի տնտեսական քաղաքականությունը սերտորեն կապված է ԵԱՏՄ-ի հետ, և ԵԱՏՄ երկրների բիզնեսները փոխգործակցության արդյունավետ համակարգերի կարիք ունեն: Բիզնեսի համար նման հնարավորություններից մեկը “Բիզնես-Դիալոգ” ընկերության համագործակցությունն է “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի հետ, որի արդյունքում Հայաստանի կազմակերպությունները կարող են ազատորեն ստանալ միջազգային սերտիֆիկատ և իրենց արտադրանքը արտահանել աշխարհի բոլոր երկրներ: “Ռուսական Ռեգիստր” ասոցիացիան առաջատար սերտիֆիկացման և փորձագիտական կազմակերպություն է, որը մատուցում է համապատասխանության գնահատման և փորձաքննության համալիր ծառայություններ տնտեսության բոլոր ոլորտներում: Ասոցիացիայի հաճախորդներն են Ռուսաստանի (Ռոսնեֆտ, Գազպրոմ, Կամազ, Գազ, Ուրալ և այլն), ԱՊՀ և Եվրոպական Միության (աշխարհի ավելի քան 40 երկիր) կազմակերպությունները: Ասոցիացիան ճանաչվել է IAF — ի անդամներ ամերիկյան ANAB-ի (ANSI-ASQ Հավատարմագրման ազգային խորհուրդ) և հոլանդական RvA-ի (հոլանդական հավատարմագրման խորհուրդ) կողմից, ինչպես նաեւ IRIS Group-ի (International Railway Industry Standard) և FSC-ի (Forest Stewardship Council) կողմից: “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիան Ռուսաստանը IQNet-ում ներկայացնում է 2003 թվականից և ունի 500 միջազգայնորեն ճանաչված աուդիտոր: “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիան արդեն ներկայացված է Հայաստանում “Ռուսական Ռեգիստր — Ար” կազմակերպության կողմից:
Բոլոր հարցերը մանրամասն ներկայացվեցին հյուրերի և բանախոսների կողմից:

Բացման խոսքով հանդես եկավ Ենոք Ազարյանը, ով նշեց, որ միջոցառման նպատակը ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման համակարգի ձևավորման և զարգացման արդյունավետության բարձրացումն է և երկրների միջև ռազմավարական հարաբերությունների խորացումը:

Հայաստանում “Ռուսական Ռեգիստրի” շնորհանդեսից հետո “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն Արկադի Վլադիմիրցևը ԻՍՕ 9001 Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատ հանձնեց “Մեղրի ՃՇՇՁ” կազմակերպության տնօրեն Ազատ Գասպարյանին:

Հայաստանում կազմակերպվել էր աուդիտորների ուսուցում ISO 22000 և ISO 9001 ստանդարտներով, որն անցկացվել է Ռուսական Ռեգիստրի միջազգայնորեն ճանաչված փորձագետի կողմից: Ուսուցման և քննությունների արդյունքում մասնակիցները ստացել են IQNet Միջազգային Ակադեմիայի (Շվեյցարիա) և Ռուսական Ռեգիստրի ակադեմիայի համակարգում առաջատար աուդիտորի միջազգային հավաստագրեր: Հավաստագրերը հանձնեց “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Սանկովը:

Գենադի Վորոնինն անդրադարձավ որակի խնդիրներին՝ նշելով կյանքի որակի կարևորությունը և պատմեց գիշերը հյուրանոցում տեղի ունեցածի մասին: “Գիշերը հրդեհային ազդանշանը սկսվեց, շենքը տարհանվեց են, բայց ոչ մի հրդեհ չկար։ Պարզվեց, որ հրշեջ ազդանշանային տվիչները սկսել են արձագանքել դեղի հոտին”։

Ելույթից հետո Գենադի Վորոնինը պարգևներ հանձնեց անհատներին եւ կազմակերպություններին հետևյալ անվանակարգերում՝ “Երկրի դեմքը” և “Խելացի կառավարում”:

ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ” ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ՝

1.  ՀՀ  լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյան

2. Համազգային Վստահություն Խորհրդի Նախագահ Աստղիկ Խաչատրյան

3. “Մուլտի Գրուպ” կոնցեռնի գլխավոր տնօրեն և “Երևանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյան

4. Երեւանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու գործարանի” տնօրեն Մարինե Հարությունյան

4. “Օվալ Պլաստիկ” ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Խալաթյան

5. “Ջերմուկ Գրուպ” – ի գլխավոր գործադիր տնօրեն Արտակ Գրիգորյան

6. “Մեղրի ՃՇՇՁ” ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյան

7. “Բարի Սամարացի” ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյան

ԽԵԼԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ” ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ՝

8. ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան

9. “EcoSens” ախտորոշիչ կենտրոնների ցանցի փոխտնօրեն Նարեկ Պեպանյան

10. “Երևանի Ոսկերչական Գործարան-1 “Գնոմոն” բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հրանտ Շիրինյան

11. “Վիէլվի Սենթր” ընկերության տնօրեն Նառա Մնացականյան

12. “Արգավանդ կահույք” ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Նարիբեկյան

Պարգևատրումն ուղղված էր կառավարման իրենց չափանիշներով աչքի ընկնող կազմակերպությունների մոտիվացիային։ Այդ կազմակերպությունների և անձանց կառավարման չափանիշները, մասնավորապես, ուղղված են սպառողների բավարարմանը, բարձր մակարդակի որակի կառավարմանը, երկարամյա աշխատանքային փորձին եւ հաճախորդների վստահությանը: Թեկնածուների ընտրությունը հիմնված է սոցիալական հարցման վրա ։

Պարգևատրման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան Անդրեյ Լոցմանովը,  Վիկտոր Բելոբրագինը, Վյաչեսլավ Ռիբկինը և Վիկտոր Բադալյանը: