ԱԼԵՔՍ ԵԶՐԱԽՈՎԻՉ

Սերտիֆիկացման և որակի կառավարման համակարգերում միջազգայնորեն ճանաչված փորձագետ է, AEConformity Pty Ltd խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն:

Մինչև վերջերս նա SAI Global Certification Services Pty Ltd ընկերության գլխավոր տնօրենն էր, որի հսկողության տակ գտնվում էին հետևյալ ոլորտները` կառավարման համակարգեր, սննդամթերքի անվտանգություն, ապրանքի սերտիֆիկացում SAI Global-ի շրջանակներում, որը հանդիսանում է համապատասխանության գնահատման միջազգային մարմին:

Որպես Ավստրալիայի լիազոր ներկայացուցիչ, նա ակտիվորեն մասնակցում է ԻՍՕ/ՏՀ 176 «Որակի կառավարում և որակի գնահատում» միջազգային տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին:

ԻՍՕ/ԻԷԿ ԿԱՍԿՈ ԱԽ 21 աշխատանքային խմբի անդամ է, որի գործունեությունը ուղղված է ԻՍՕ/ԻԷԿ 17021 «Համապատասխանության գնահատում. Կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի մշակմանը:

Նա աուդիտի զարգացման IAF-TC176 աշխատանքային խմբի կազմկոմիտեի անդամ է: Ալեքսը ներկայացնում է Ավստրալիայի ստանդարտների ինստիտուտը  ԻՍՕ/ԿԱՍԿՈ քաղաքականության մշակման հանձնաժողովում:

Ներկայացնելով Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO)` նա խորհրդատվություններ եւ վերապատրաստումներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում, Սերբիայում, Մալայզիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Պորտուգալիայում, Ֆիլիպիններում, Հոնկոնգում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Ուկրաինայում .