Էդուարդ Ռուբենի Ազարյան

Ծնվել է 1963թ. ապրիլի 28-ին:
1986-1992թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը՝ սառնարանային և կոմպրեսորային մեքենասարքավորումների ինժեներ որակավորմամբ:
1983-1985թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1980-1991թթ. աշխատել է Երևանի մսի կոմբինատում՝ որպես
• կոմպրեսորային բաժնի վարպետ,
• խառատ,
• երրորդ կարգի փականագործ:
1992-1994թթ. զբաղվել է գործարարությամբ՝
• «Կրիվոյ Ռոգ-Սոչի-Երևան» չարտերային չվերթի կազմակերպում,
• մեծածախ առևտրի գործունեություն,
• մանրածախ առևտրային ցանցի կազմակերպում Կրիվոյ Ռոգ քաղաքում (Ուկրաինա):
1994-2000թթ. աշխատել է «Բորոդինո» ՓԲԸ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունում (Մոժայսկ, Ռուսաստան)՝ որպես
• վերջնական արտադրանքի պահեստի գլխավոր պահեստապետ,
• տնօրենի տեղակալ:
2000-2003թթ. աշխատել է «Sovprodprom» ՓԲԸ մսամթերքի արտադրությունում (Կոնդրովո, Ռուսաստան)՝ որպես գործադիր տնօրեն:
2003-2004թթ. զբաղվել է հացամթերքի արտադրությունով (Օբնինսկ, Ռուսաստան)՝ ձեռնարկատեր-սեփականատեր:
2004-2008թթ.աշխատել է «Sophia+ASA» ՓԲԸ-ում (Օդեսա, Ուկրաինա)՝ որպես
• մակարոնեղենի արտադրության ղեկավար,
• արտադրական կարողությունների կառուցման, սարքավորումների գնման, տեղադրման և արտադրության կազմակերպման ղեկավար,
• արտադրական գործընթացի ամենօրյա ղեկավար:
2009-2018թթ. աշխատել է Ստանդարտների ազգային ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն: 2018թ.-ներկա աշխատում է “Բիզնես-Դիալոգ” ՓԲԸ-ում՝ որպես կազմակերպչական գծով տնօրեն:
Ունի 30 տարվա աշխատանքային փորձ սննդի ապրանքների արտադրության և վաճառքի ոլորտում (մսամթերք, հյութեր, մակարոնեղեն, հացամթերք): Իր աշխատանքի ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ գլխավոր պահեստապետի և գործադիր տնօրենի պատասխանատու ղեկավար պաշտոններ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
Տիրապետում է հայերեն (մայրենի լեզու), ռուսերեն (գերազանց), ուկրաիներեն (լավ) լեզուներին:
2010թ.  մասնակցություն Էներգիայի կիրառում և Էներգիայի արդյունավետություն միջազգային աշխատաժողովին, Զագրեբ, Խորվաթիա
2011թ. մասնակցություն Կենսացիկլի գնահատում և ԻՍՕ 14040 թեմայով միջազգային աշխատաժողովին, Կիև, Ուկրաինա
2015թ. մասնակցություն ԻՍՕ-ի Զարգացող երկրների հարցերով մշտական կոմիտեի (ԴԵՎԿՕ) նիստին, Սեուլ, Հարավային Կորեա
2011թ. մասնակցություն ստանդարտացման թեմայով աշխատաժողովին, Սիան, Չինաստան
2016. մասնակցություն Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի նիստին, Մոսկվա, Ռուսաստան
2018թ. մասնակցություն Ստանդարտացման ծրագրեր թեմայով միջազգային աշխատաժողովին, Քիշնև, Մոլդովա