Գևորգ Նազարյան

ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

–        Գործադիր ղեկավարում Գործադիր ղեկավարման պաշտոնում աշխատանքի 10 տարվա փորձառություն.

–        Գիտահետազոտական 2003թ. շնորհվել է «Տնտեսագիտության թեկնածուի» գիտական աստիճան, 5 մենագրությունների և 30 գիտական հոդվածների հեղինակ

–        Փորձագիտական և խորհրդատվական փորձառություն.  USAID, DFID, UNEP, UNDP և KfW ֆինանսավորմամբ միջազգային զարգացման ծրագրերում փորձագիտական աշխատանքի շուրջ 15 տարվա փորձառություն

–        Միջազգային համագործակցություն. շուրջ 10 տարի ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում և դրանց կողմից կազմակերպված միջոցառումներում, եղել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման բանակցությունների Հայկական կողմի պատվիրակության անդամ

–        Ծրագրերի կառավարման փորձառություն. Ծրագրերի կառավարման ավելի քան 10 տարվա փորձառություն

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Անձնակազմի առաջնորդում և շահադրդում (մոտիվացում), գործադիր ղեկավարում

·         Ռազմավարական և վերլուծական մտածողություն

·         Մեծ ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու ունակություն

·         Ֆինանսական ցուցանիշների և գործարար ծրագրերի վերլուծության ու գնահատման հմտություններ

·         Տեղեկատվության կառավարման և մշակման լավ հմտություններ

·         Ռազմավարական գործարար ծրագրերի մշակման, պլանավորման, իրականացման ու մշտադիտարկման հմտություն

·         Միջազգային գործընկերների հետ բանակցելու, նոր կապերի ստեղծման ու զարգացման հմտություններ

ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ազատ տիրապետում է Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզուներին
  • Համակարգչային տեխնիկայի և ծրագրերի օգտագործման մասնագիտական հմտություններ;
  • Հայաստանի մարզեր, Արցախ և արտերկիր գործուղվելու կարողություն

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

12/2018 – 04/2019

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրային կոմիտեի նախագահին խորհրդատվական ու գործնական աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ հետևյալ խնդիրներով՝

·   Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում,

·   Ինստիտուցիոնալ վերափոխումների խնդիրներով քննարկումների կազմակերպում և որոշումների նախապատրաստում,

·   Քաղաքականության վերանայման ու բարելավման առաջարկությունների մշակում,

·   Ջրային համակարգի ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման հիմնավոր առաջարկությունների ներկայացում։

02/2009 – 10/2018

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ (SARM)

·   Ազգային ստանդարտացման աշխատանքների ղեկավարում և առաջնորդում, այդ թվում՝ տարեկան և եռամյա ստանդարտացման ծրագրերի ղեկավարում

·   Ստանդարտների մշակման ծրագրերի կառավարում և տեխնիկական հանձնաժողովների նիստերի նախագահում

·   Վարչական ղեկավարում (փաստաթղթաշրջանառության հսկողություն, կադրային գործի, գնումների, գրասենյակային կառավարման համակարգում)

·   SARM Ռազմավարական գործարար ծրագրերի մշակում և դրանց իրականացման համակարգում, ինչի շնորհիվ ապահովվել է կազմակերպության ֆինանսական կայունությունը

·   Տարբեր միջազգային, տարածաշրջանային ու ազգային ստանդարտացման կազմակերպությունների (օրինակ՝ ISO, CEN, IEC, CENELEC, ITU, EASC, ASTM, ANSI, AFNOR, AENOR, BSI, RosStandard և այլն) հետ միջազգային համագործակցության աշխատանքների կազմակերպում և համակարգում.

·   Մասնավոր ընկերություններին իրենց ոլորտին հատուկ և առավել արդյունավետ միջազգային և ազգային ստանդարտների կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում

·   Շահագրգիռ կողմերի ուսուցում ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, որակի ենթակառուցվածքի խնդիրների վերաբերյալ.

01/2006 – 02/2009

ԾՐԱԳՐԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԵՏ

ՓԻ ԷՅ ԳԱՎՐՆՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻԶ

ԱՄՆ ՄԶԳ/ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ԱՄՆ ՄԶԳ/ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

·   Հայաստանի Գետավազանային պլանավորման մոդելային ուղեցույցի նախապատրաստման բաղադրիչի ղեկավարում.

·   Գետավազանային կառավարման կազմակերպությունների շահագրգիռ կողմերի խմբերի կազմակերպման նպատակով Ծրագրի մասնագետներին օժանդակության և խորհրդատվության տրամադրում.

·   Պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների ուսուցում և խորհրդատվության տրամադրում.

·   Ալավերդի համայնքի համար Էկոլոգիական կառավարման համակարգի մշակման բաղադրիչի ղեկավարում.

·   Ախթալայի պղնձի հանքարդյունաբերական ընկերության էկոլոգիական աուդիտի իրականացման բաղադրիչի ղեկավարում

·   Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման մարմինների ինստիտուցիոնալ հզորացման աշխատանքների կազմակերպում.

·   Հարավային Կովկասում անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ հետազոտության իրականացում.

·   Մասնակցություն Ծրագրի փակման վերաբերյալ վերջնական հաշվետվությունների մշակման աշխատանքներին.

08/2000 – 01/2006

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

·   Պետական գույքի և պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման և կառավարման վերաբերյալ օրենսդրական դաշտի բարելավման նպատակով նոր իրավական ակտերի և քաղաքականության մշակում,

·   Մասնակցել է պետական գնումների համակարգի, բաժնետիրական ընկերությունների, կոռուպցիայի կանխարգելման, հանրային ենթակառուցվածքների կառավարման, սակագնային կարգավորման և Հայաստանի այլ տնտեսական խնդիրների վերաբերյալ օրենսդրության մշակման աշխատանքներին

·   Մշակել է պետական գույքի հաշվառման համակարգի ձևավորման և ներդրման վերաբերյալ իրավական ակտերը

·   Առաջնորդել է բաժնի աշխատակիցներին և կազմակերպել բոլոր հանձնարարականների ժամանակին իրականացումը.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

02/2019 – 10/2019

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ կարողությունների ԶԱՐԳԱՑման ազգային փորձագետ

ՄԱզծ «ԵՏՄ երկրներում էներգախնայողության խթանման իրավական շրջանակը»

·   Աջակցություն ստացող Ծրագրի գործընկեր լաբորատորիաների կարողությունների զարգացման ուղղությամբ Ծրագրին փորձագիտական աջակցության տրամադրում։

09/2018 – 12/2018

ԾՐԱԳՐԻ հնարավոր ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ կարողությունների գնահատման ազգային փորձագետ

ՄԱզծ «ԵՏՄ երկրներում էներգախնայողության խթանման իրավական շրջանակը»

·   Համապատասխան մեթոդաբանության մշակում և ընտրված փորձարկման լաբորատորիաների կարողությունների գնահատման իրականացում՝ ժամանակակից շարժական լուսատեխնիկական լաբորատոր սարքավորումների շնորհման տեսանկյունից,

·   Ընտրված լաբորատորիաների հետ Ծրագրի համագործակցության պլանավորման նպատակով առաջարկությունների մշակում։ Շահագրգիռ կողմերի հետ հանդիպման ժամանակ արդյունքների ներկայացում և քննարկում։

04/2018 – 07/2018

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ

ՄԱզծ «ԵՏՄ երկրներում էներգախնայողության խթանման իրավական շրջանակը»

·   Երկրի իրավական/կանոնակարգման շրջանակի վերլուծություն,

·   Մեթոդաբանության մշակում և համապատասխանության գնահատման/փորձարկման լաբորատորիաների մարմինների կարողությունների գնահատում,

·   Լաբորատոր փորձարկումների համար անհրաժեշտ էներգախնայողության ցուցանիշներ սահմանող ստանդարտների ցանկի մշակում.

05/2016 – 09/2016

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

մազծ/գէհ «ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

·   «Լույս և լուսավորություն» ՀՀ շինարարական նորմերի և կանոնների համեմատական վերլուծություն և լրամշակում՝ համարժեք ԵՄ նորմերի ներդրմամբ,

·   Նորմերի և ստանդարտների ներդաշնակեցման ճանապարհային քարտեզի մշակում,

·   ՀՀ ՇՆԿ վերջնական նախագծի պատրաստում.

09/2013 – 06/2014

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈՐՁԱԳԵՏ

Dorsch International Consultants GmbH

KfW ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ»

·         Ջրամատակարարման ընկերությունների ֆինանսական գործունեության արդյունքների գնահատում,

·         Ջրամատակարարման ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների գնահատում և զարգացման վերբերյալ խորհրդատվության մատուցում,

·         Ջրամատակարարման ոլորտի ծրագրերի ֆինանսական կայունության գնահատում,

  • Մասնակցություն «Ջրամատակարարման ոլորտի ներկայիս իրավիճակը» հետազոտության նախապատրաստմանը,
  • Միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական ծրագրերի նախապատրաստում,
  • Միջնաժամկետ և երկարաժամկետ սակագնային սցենարների նախապատրաստում,
  • Օժանդակություն արդյունավետության բարձրացման և կատարողական խթանների համակարգի մշակմանը,
  • Մասնակցություն «Ջրային ոլորտի հետազոտություն» հաշվետվության պատրաստմանը։

07/2009 – 07/2010

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏ

«ԱՌԱՋԱԴԵՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՀԿ

Համաշխարհային զարգացման ցանցի (GDN) ծրագիր «Հաստատությունների հզորացում` հանրային ծախսերի հաշվետվողականության բարելավման նպատակով»

·   Ջրային ոլորտում ծրագրերի բյուջետավորման վերլուծություն

·   Ջրային ոլորտում օգուտների ընգրկման վերլուծություն

·   Ջրային ծրագրերի ծախսեր-օգուտներ վերլուծություն

02/2009 – 06/2009

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

ՄԱԿ Բնապահպանական ծրագիր (UNEP/GRID-Arendal) «գեօ-ԱԼԱՎԵՐԴԻ ԾՐԱԳԻՐ»

·   Շահագրգիռ կողմերի խմբի կազմակերպում Ալավերդի քաղաքում

·   Ալավերդի քաղաքի էկոլոգիական վիճակի ընդհանուր վերլուծություն և հետազոտությոն

·   «ԳԵՕ-Ալավերդի` Շրջակա միջավայրը և քաղաքային զարգացումը» զեկույցի պատրաստում և տարածում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՆՈՅԵՄԲԵՐ, 2018

ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (pmp)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (AUA)

Ծրագրի կառավարման մասնագետի (PMP) սերտիֆիկացման քննության նախապատրաստման դասընթաց

2001-2003

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (տհի)

Թեմա` «Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարելավման ուղիները Հայաստանում».

Գիտական կոչումը շնորհվել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից Մայիսի 16, 2003թ.

1993-1998

ԻՆԺԵՆԵՐ-ՏՆՏԵՍԱԳԵՏ

ԵրԵՎանի պետական տնտեսագիտական ինստիտուտ (ՆԵՐԿԱՅՈՒՄՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ)

Մասնագիտություն` Տնտեսագիտական կիբերնետիկա

Դիպլոմը տրվել է Հունիսի 30, 1998թ.

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

մենագրություններ

·         Նազարյան Գ. «Շրջակա միջավայրը և հասարակությունը», – «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, 2012թ., 144 էջ, հայերեն.

·         Նազարյան Գ. «ԳԵՕ Ալավերդի. Շրջակա միջավայրը և քաղաքային զարգացումը», – Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2009թ., 69 էջ, հայերեն և անգլեն.

·         Markosyan A., Nazaryan G., Matevosyan E., Mkrtumyan M. “Developing Armenia’s water resources fee strategy: a review and analysis of the Armenian experience with water resources fees”, – Yerevan: Zangak-97, 2005 – 140 pages, in English.

·         Մարկոսյան Ա., Նազարյան Գ. «Ջրային ռեսուրսների գնագոյացումը», – Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2004թ., 328 էջ, հայերեն

·         Մարկոսյան Ա., Նազարյան Գ. «Ջրային ռեսուրսների կառավարումը», Երևան, «Լույս» հրատարակչություն, 2003թ, 768 էջ, հայերեն.

Հոդվածներ.

30 գիտական հոդվածների հեղինակ, որոնք հրապարակվել են տնտեսական և բնապահպանական գիտական պարբերականներում։

Մասնակցություն միջազգային գիտաժողովներին.

8 գիտական թեզեր հրապարակվել են Չինաստանում, Ռուսաստանում, Հայաստանում (Գյումրիում) և Ուկրաինայում տեղի ունեցած միջազգային գիտաժողովների նյութերում։