ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1986 թվականին
2009 թվականին ավարտել է Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հաշվապահական հաշվառում, վերլուծություն և աուդիդ ֆակուլտետը, կրթության աստիճանը՝ մագիստրոս:
2007-2009թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Աշխատանքային գործութենությունը սկսել է 2009 թվականից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան ղեկավարի աշխատակազմում՝ որպես ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ:
2010-2012 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2012-2018թթ. աշխատել է Ա-ՄԱԴ ՍՊԸ-ում որպես ապահովագրական մասնագետ:
2013թ-ից. որպես գնումների համակարգող համատեղությամբ աշխատել է տարբեր պետական և համայնքային կառույցներում:
2015 թվականից հանդիսանում է «Էյչ Էս Փարթներս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Ընկերությունը իրականացնում է գնումների գործընթացի համակարգում և գնման գործընթացների կազմակերպում, որի գործընկերներն են հանդիսանում պետական և համայնքային առևտրային և ոչ առևտրային բազմաթիվ կազմակերպություններ և ընկերություններ, թանգարաններ, դպրոցներ, ինչպես նաև մասնավոր ոլորտի իրավաբանական կազմակերպություններ:
Ընկերությունը գործընկերների առաջարկում է և իրականացնում է հետևյալ գործառույթները.
Պետական և համայնքային ոլորտ
• գնումների գործընթացի համակարգում և գնման գործընթացների կազմակերպում,
• մասնակցություն գնումների պլանավորմանը (գնումների պլանի կազմում),
• մասնակցություն ֆինանսական միջոցների բաշխման գործընթացին,
• մասնակցություն բյուջեի պլանավորմանը,
• աջակցություն տեխնիկական բնութագրերի կազմման գործընթացում,
• եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• պայմանագրերի կառավարում
• գնումների բազմաոլորտ մասնագիտական խորհրդատվություն
Մասնավոր ոլորտ
• Գնման գործընթացների մասնակցության հայտերի կազմում և ներկայացում (էլեկտրոնային՝ armeps համակարգ, էլեկտրոնային աճուրդներ և թղթային տարբերակով)
• Պայմանագրերի կառավարում (Պայմանագրերի կազմում և ներկայացում հաստատմանը, Ընկերության պայմանագրերի հաշվառում, հիշեցում մատակարարումների մասին, հանձնման-ընդունման փաստաթղթերի կազմում)
• Գնումների բազմաոլորտ մասնագիտական խորհրդատվություն
• Բողոքների նախապատրաստում և ներկայացում, անհրաժեշտության դեպքում նաև մասնակցություն