Ազարյան Ենոք Ռուբենի

1993թ. ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը
1994-1999 գլխավոր տնօրեն, “Միր” կազմակերպություն, ապրանքների ներմուծում
1999 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պատժահամակարգի կատարելագործման սահմանման, նշանակման և կիրառման հիմնահարցերը» թեմայով, ստացել է իրավագիտության թեկանածուի գիտական աստիճան, Մոսկվա
1999-2003 Ժնևի համալսարան
2003 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հանցագործություն, պատիժ, իրավակարգ» թեմայով, ստացել իրավագիտության դոկտորի գիտական աստիճան (ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Վ.Ն. Կուդրյավցևի խորհրդատվությամբ), ք. Մոսկվա
1999-2010 “Հայաստանի փաստաբանների միություն” կազմակերպության նախագահ
2005-2008 Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի պետական քննական հանձնաժողովի նախագահ
2006-2008 Փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ
2006 “Առաջին փաստաբանական” եւ”Ոսկե յոթնյակ” փաստաբանական ընկերությունների հիմնադիր
2008-2018 Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն
2018 “Բիզնես-Դիալոգ” ՓԲԸ գլխավոր տնօրեն
2009, 2013 և 2017 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, իսկ 2009-2017 թվականներին ընտրվել և վերընտրվել է Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2010 եւ 2014 թվականներին 164 երկրների կողմից Նորվեգիայում ընտրվել և Բրազիլիայում վերընտրվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) Գլխավոր վեհաժողովում գաղտնի քվեարկությամբ՝ որպես ԻՍՕ Խորհրդի անդամ եւ Ժնեւում եղել է որպես խորհրդի անդամ 2010-ից մինչեւ 2017 թվականը:
Իրավագիտության դոկտոր, 6 գիտական մենագրությունների և 150-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Մասնակցել է միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների, ISO, CEN, IEC, ITU, CENELEC, UNECE, UN, ETSI, ISO, IQNet, EASC վեհաժողովների ավելի քան 80 երկրներում, ստորագրել է փոխըմբռնման հուշագիր 60 երկրների հետ, այդ թվում՝ ամերիկյան ANSI-ի եւ ASTM-ի հետ, պարգևատրվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ակտիվ գործունեության համար, ստացել է ճգնաժամային իրավիճակների բարձրագույն կառավարչի կոչում, շնորհակալագիր և  հուշանվերներ ԱՄՆ նախագահի հավաքածուից (Վաշինգտոն, ԱՄՆ, 2016թ.), Միջազգային փորձագետների հանձնաժողովի և Համառուսաստանյան որակի կազմակերպության (Գենադի Վորոնին — Ռուսաստանի եւ Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս) կողմից կազմակերպված սոցիալական հարցման և գործունեության ուսումնասիրության  արդյունքներով պարգեւատրվել է “Երկրի դեմքը” շքանշանով 2019-ին, Մոսկվայում:
2017 թվականի հունիսի 1-ին ԱՊՀ երկրների ստանդարտացման սերտիֆիկացման և չափագիտության միջպետական խորհրդի 51-րդ նիստի որոշմամբ անձնական ներդրման և մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է պատվո շքանշանով,
2010-2018թթ. Ստացել է որակավորում հակակոռուպցիոն, որակի, բնապահպանական, էներգետիկայի անվտանգության, տեղեկատվական անվտանգության կառավարման բնագավառներում (Ժնև, Սան Դիեգո, Էդինբուրգ, Սեուլ, Պեկին, Բեռլին),
Ունի իրավաբանի մասնագիտական աշխատանքային 27 տարվա փորձ:
Գերազանց տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: