Էներգետիկայի արդյունավետ կառավարումը օգուտ է ոչ միայն գործարարությանը, այլև հանդիսանում է աշխատանքի պարտադիր պայման: Եվ դրա ապահովման լավագույն ճանապարհը ԻՍՕ 50001 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջների կատարումն է: Այն նախատեսում է էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման մեթոդներ, որոնք ներկայումս համարվում են լավագույնն աշխարհում: Այս միջազգային ստանդարտը մշակվել է ավելի քան 60 երկրների էներգակառավարման ոլորտի փորձագետների կողմից, և ստանդարտը ներկայումս հնարավորություն է տալիս ներդնել այդ գիտելիքները ամենօրյա աշխատանքում, որն էլ թույլ է տալիս կրճատել էներգիայի օգտագործումը և ապահովել համապատասխանությունը էներգետիկ պահանջներին:
ԻՍՕ 50001 ստանդարտի հիմքով էներգետիկայի կառավարման համակարգի առավելությունները
- Էներգախնայողության համակարգի հետ կապված ռիսկերի հայտնաբերման և օպտիմալացման հնարավորություն,
- էներգասպառման չափումների և մոնիթորինգի անցկացում` որոշելու դրա արդյունավետության ուղղվածությունը,
- Ընդհանուր արդյունավետության բարձրացում և էներգասպառման ծավալների կրճատում, հետևաբար, դրանց հետ կապված ծախսերի կրճատում,
- Ածխածնային արտանետումների կրճատում և պետական կառավարման մարմինների նպատակային ծրագրերին համապատասխանություն,
- Բնապահպանական ոլորտում սեփական ձեռքբերումների ցուցադրում և տենդերներին մասնակցության հնարավորությունների ընդլայնում: