«Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերությունը և «Որակի համառուսաստանյան կազմակերպությունը» (ВОК) 2020թ. մարտի 7-ին «Մոսկվայի տանը» կազմակերպեցին միջոցառում «Ապրանքների կեղծման խնդիրները և դրանց լուծումները» կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Որակի համառուսաստանյան կազմակերպությունից», «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման միջազգային ասոցիացիայից և Ռուսաստանի գործարարների և արդյունաբերողների միությունից (РСПП):
Միջոցառման ավարտին «Որակի համառուսաստանյան կազմակերպություն» կողմից իրականացված սոցիալական հարցումների արդյունքներով շուրջ 20 կազմակերպություններ պարգևատրվեցին «Որակի նշան» մրցանակով:



