ԻՍՕ 14001 ստանդարտը սահմանում է պահանջներ բնապահպանական կառավարման համակարգերի համար, որոնք կազմակերպությունը կարող է կիրառել իր բնապահպանական գործուեության արդյունքները բարելավելու համար: Սույն ստանդարտը նախատեսված է կիրառելու կազմակերպությունների կողմից, որոնք ձգտում են կառավարել իրենց բնապահպանական պատասխանատվությունը համակարգային առումով` դրանով իսկ իրենց ներդրումն ունենալով շրջակա միջավայրի կայունության ապահովման հարցում:

ԻՍՕ 14001 ստանդարտն օգնում է կազմակերպությանը հասնել շրջակա միջավայրի կառավարման համակարգի համար սահմանված արդյունքներին, որոնք կարևոր են ինչպես կազմակերպության, այնպես էլ շահագրգիռ կողմերի համար: Կազմակերպության բնապահպանական քաղաքականությանը համապատասխան շրջակա միջավայրի կառավարման համակարգի արդյունքները իրենց մեջ ներառում են`

  • բնապահպանական գործունեության արդյունքների բարելավում,
  • սահմանված պարտավորությունների կատարում,
  • բնապահպանական նպատակների իրականացում:


ԻՍՕ 14001 ստանդարտը նախատեսված է ցանկացած կազմակերպության համար` անկախ գործունեության տեսակից, տիպից ու բնույթից և վերաբերվում է նաև կազմակերպության բնապահպանական այն ասպեկտներին, արտադրանքին և ծառայություններին, որոնք կազմակերպությունը կարող է կառավարել կամ որոնց վրա կարելի է ազդել` հաշվի առնելով կյանքի ցիկլի հասկացությունը: Ստանդարտը չի սահմանում գործունեության բնապահպանական արդյունքների կոնկրետ չափանիշներ:

Սույն ստանդարտին համապատասխանության մասին հայտարարությունը, որպես կանոն, չի ընդունվում, մինչև ստանդարտի բոլոր պահանջները ներառվեն կազմակերպության էկոլոգիական կառավարման համակարգում եւ կատարվեն առանց բացառության: