Կաշառակերությունը աշխարհի ամենաքայքայող եւ մարտահրավերային խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում ամեն տարի ավելի քան 1 տրիլիոն  դոլարի կաշառք է տրվում, որը հանգեցնում է աղետալի հետևանքների` նվազեցնելով կյանքի որակը և վերացնելով հասարակության վստահությունը:

Չնայաց ազգային և միջազգային մակարդակներով իրականացվող ջանքերին` կաշառակերությունը շարունակում է մնալ լուրջ սպառնալիք: Հաշվի առնելով այս փաստը Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը` ԻՍՕ-ն մշակել է նոր ստանդարտ, որն ուղղված է հակազդեցությանն ընդդմեն կաշառակերությանը կազմակերպություններում և ձեռնարկատիրական գործունեության բարոյապես հիմնավորված մշակույթին:

ԻՍՕ 37001 «Հակակոռուպցիոն կառավարման համակարգեր ստանդարտը» սահմանում է միջոցառումների համակարգ, օրն օգնում է կազմակերպություններին հայտնաբերելու և կանխարգելելու կոռուպցիոն երևույթները: Սա ներառում է հակակոռուպցիոն քաղաքականության ընդունում, պատասխանատու անձի նշանակում, ուսուցում, ռիսկերի գնահատում, նախագծերի ու այն գործընկերների իրավաբանական գնահատում, որոնք իրականացվում են ֆինանսական և առևտրային հսկողություն, հաշվետվության ներկայացւմ և հետաքննության անցկացում:

Այն նախագծվել է օժանդակելու կազմակերպություններին ներդնել հակակոռուպցիոն կառավարման համակարգ կամ բարելավելու արդեն գոյություն ունեցողը: Այն օգնում է կրճատելու առաջացող կոռուպցիոն ռիսկերը և ցույց տալ շահագրգիռ կողմերին միջազգայնորեն ճանաչված հակակոռուպցիոն միջոցներին հետևելու ձեր նպատակադրության մասին: