Ամեն օր 7600 մարդ է մահանում դժբախտ դեպքերի և հիվանդությունների պատճառով, որը տարեկան կտրվածքով կազմում է 2,78 միլիոն մարդ:

Արտադրական վնասվածքներից և հիվանդություններից առաջացող հետևանքներն ազդում են ինչպես գործատուների, այնպես էլ տնտեսության վրա ընդհանուր առմամբ, որը ստիպում է աշխատակիցներին ժամանակից շուտ անցնելու թոշակի, անձնակազմի բացակայության և ապահովագրական վճարների ավելացման:

Այս խնդրի դեմ պայքարելու համար Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը` ԻՍՕ-ն մշակել է ստանդարտ` ԻՍՕ 45001 «Առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր»: Պահանջները, որոնք կօգնեն կազմակերպությանը տվյալ խնդրի լուծման հարցում, ստեղծում են հիմք աշխատակիցների անվտանգության մակարդակի բարձրացման, աշխատավայրում ռիսկերի նվազեցման, ավելի լավ ու ավելի անվտանգ աշխատանքային պամանների ստեղծման համար ամբողջ աշխարհում:

Ստանդարտը մշակվել է շրջակա միջավայրի և աշխատանքի անվտանգության փորձագետների կողմից և կօժանդակի այլ կառավարման համակարգերին, այնպիսիք, ինչպիսիք են ԻՍՕ 14001 և ԻՍՕ 9001 ստանդարտներին համապատասխանող կառավարման համակարգերը: Այստեղ  հաշվի են առնվում նաև OHSAS 18000 միջազգային ստանդարտի, Աշխատանքի համաշխարհային կազմակերպության ILO-OSH ղեկավար ցուցումները, տարբեր ազգային ստանդարտներ: