ԻՍՕ 9000 շարքը վերաբերում է որակի կառավարման տարբեր ասպեկտներին և ներառում է ԻՍՕ-ի ամենահայտնի ստանդարտները, որոնք պարունակում են հանձնարարականներ և գործիքներ այն ընկերությունների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են, որպեսզի իրենց արտադրանքը և ծառայությունները անընդհատ համապատասխանեն սպառողի պահանջներին, իսկ որակը միշտ բարելավվի:

ԻՍՕ 9001 ստանդարտը սահմանում է որակի կառավարման համակարգի չափանիշեր և հանդիսանում է միակ ստանդարտը, որով հնարավոր է իրականացնել սերտիֆիկացում (որը սակայն չի հանդիսանում պարտադիր պայման): Այն կարող է կիրառվել ցանկացած կազմակերպության կողմից՝ անկախ գործունեության ոլորտից: Ներկայումս աշխարհի շուրձ 170 երկրներում կան մեկ միլիոնից ավելի կազմակերպություններ, որոնք սերտիֆիկացվել են ԻՍՕ 9001 ստանդարտի պահանջներին համապատասխան:

Սույն ստանդարտը հիմնված է մի որակի կառավարման մի շարք սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ ուղղվածությունը դեպի սպառողը, բարձրագույն ղեկավարության մոտիվացիան և ներգրավվածությունը, գործընթացային մոտեցումը և շարունակական բարելավումը: ԻՍՕ 9001 ստանդարտի կիրառումը երաշխավորում է, որ սպառողը ստանում է բարձրորակ ապրանքներ և ծառայություններ, որոնք էլ իրենց հերթին նպաստում են կազմակերպության շահույթ ստանալուն:

Կան մի շարք միջազգային ստանդարտներ, որոնք մշակվել են ԻՍՕ 9001 ստանդարտի հիման վրա և հարմարեցվել են արդյունաբերության կոնկրետ հատվածների համար՝

ԻՍՕ 13485 – Բժշկական սարքավորանք
ԻՍՕ 17582 – Ընտրական կազմակերպությունները պետական կառավարման բոլոր մակարդակներում
ԻՍՕ 18091 – Տեղական ինքնակառավարման մարմիններ
ԻՍՕ/ՏՍ 22163 – Բիզնեսի կառավարման համակարգի պահանջներ երկաթուղային կազմակերպությունների համար
ԻՍՕ/ՏՍ 29001 – Նավթային, նավթաքիմիական և գազային արդյունաբերությունНефтяная, нефтехимическая и газовая промышленность
ԻՍՕ/ԻԷԿ 90003 – Ծրագրային ապահովման մշակում