ԻՍՕ/ԻԷԿ 27000 շարքի ստանդարտներն ապահովում են կազմակերպության տեղեկատվական անվտանգությունը. Կազմակերպության գործունեությունում ստանդարտների ներդնումը կաջակցի այնպիսի տվյալների անվտանգությանը, ինչպիսիք են ֆինանսական տեղեկատվությունը, մտավոր սեփականությունը, աշխատակիցների կամ երրորդ անձանց կողմից տրամադրված մասին տեղեկատվությունը:

ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտը հանդիսանում է այս շարքի ամենահայտնի ստանդարտներից մեկը, որը համապատասխանում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ՏԱԿՀ) պահանջներին:

Կա 27000 շարքի մեկ տասնյակից ավելի ստանդարտ:

Ինչ է ՏԱԿՀ-ը

ՏԱԿՀ-ն հանդիսանում է կազմակերպությունում գաղտնի տեղեկատվության կառավարման համակարգային մոտեցում, որն ապահովում է այդ տեղեկատվության անվտանգությունը: Այս համակարգի մեջ են մտնում անձնակազմը, արտադրման գործընթացները, ՏՏ-համակարգերը, որոնք միավորված են ռիսկերի կառավարման գործընթացների ներդրմամբ: Այս մեխանիզմը կարող է օգնել փոքր, միջին և մեծ կազմակերպություններին տեղեկատվական անվտանգությունն ապահովելու հարցում:

ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտի առավելությունները

  • Ռիսկերի հայտնաբերման հնարավորություն և միջոցառումների իրականացում դրանց օպտիմալացման կամ վերացման համար,
  • Գործունեության ցանկացած ոլորտի համար գործիքակազմի ճկուն կիրառություն,
  • Վստահություն շահագրգիռ կողմերի և հաճախորդների կողմից շնորհիվ նրանց տվյալների պաշտպանության,
  • Համապատասխանությունը ստանդարտին երաշխավորում է մատակարարի նախընտրելի կարգավիճակը,
  • Ցանկացած սպասելիքի բավարարում շնորհիվ ստանդարտների պահանջներին համապատասխանությանը: