About admin

This author has not yet filled in any details.
So far admin has created 61 blog entries.

Մրցույթ որակի, էկոլոգիական, սննդամթերքի անվտանգության, տեղեկատվական անվտանգության, առողջության պահպանման, էներգետիկայի կառավարման համակարգերում մասնագիտացված անձանց համար

Բիզնես-Դիալոգ ՓԲ Ընկերությունը Ռուսական Ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիայի հետ համատեղ անցկացրեց մրցույթ որակի, էկոլոգիական, բժշկական սարքավորումների, սննդամթերքի անվտանգության, տեղեկատվական անվտանգության, առողջության պահպանման, էներգետիկայի կառավարման համակարգերում մասնագիտացված անձանց համար: Հարցազրույցը տեղի ունեցավ փետրվարի 6-ին Ռուսական Ռեգիստր ասոցիացիայի փորձագետի կողմից: Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան անցնելու ուսուցում և դառալու Ռուսական Ռեգիստրի ճանաչված աուդիտոր և աշխատելու Ռուսական Ռեգիստր ասոցիացիայի Հայաստանում բացվող մասնաճյուղում:

Մրցույթ որակի, էկոլոգիական, սննդամթերքի անվտանգության, տեղեկատվական անվտանգության, առողջության պահպանման, էներգետիկայի կառավարման համակարգերում մասնագիտացված անձանց համար2019-03-01T11:27:53+03:00

Ինձ համար ամենաթանկը փաստաբաններն ու լրագրողներն են․ Ենոք Ազարյան

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երեկ՝ հունվարի 30-ին Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ, արձագանքելով փաստաբանական ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու առաջարկին, ասաց հետևյալը՝ «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։ Իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանին խնդրեցինք իր դիրքորոշումն արտահայտել օրինագծի և փոխնախարարի կողմից հնչեցրած մտքերի վերաբերյալ․

«Եթե պետությունը իր քաղաքացիներից պարբերաբար հարկեր հավաքելու իրավունք ունի, ապա պարտավոր է նաև պատշաճորեն ապահովել իր քաղաքացիների իրավունքներն, ազատություններն ու օրինական շահերը, ինչպես նաև յուրաքանչյուրի՝ իրավաբանական օգնություն ստանալու մատչելիություն ապահովելը։ Փաստորեն պետությունը իր քաղաքացիներից պահանջում է սահմանված ժամկետներում վճարել բոլոր հարկերն ու տուրքերը, սակայն ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ աշխատուժը ճիշտ գնահատելու համար։

Ես տեղյակ էի նաև, որ լրատվամիջոցների հետ ինչ-որ խնդիրներ առաջացան։ Մարդու իրավունքներից և ազատությունների պաշտպանման գործում անուրանալի է նաև լրատվամիջոցների դերը, ինձ համար ամենաթանկը փաստաբաններն ու լրագրողներն են, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով բալանսավորում են այդ իրավունքների և ազատությունների սահմանաչափը։ Մեր հազարավոր քաղաքացիներ լրատվամիջոցների օգնությամբ կարողանում են բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքներին առնչվող հարցերը կամ պետական գերատեսչությունների հետ խնդիրները, որոնք խոչնդոտ են իրենց ամենօրյա բնականոն կյանքի համար։

Նույն կերպ փաստաբաններն են օգնում հազարավոր մարդկանց, նման ծառայություններ մատուցում, օգնում, որոշ դեպքերում նաև անվճար։ Փաստաբանությունը չի կարելի դիտարկել որպես միայն ձեռնարկատիրական գործունեություն, միայն շահույթ հետապնդող կազմակերպություն։ Մենք պետք է հստակ ուշադրություն դարձնենք, որ ինտելեկտուալ գործունեության տեսակը ունի որոշակի առանձնահատկություններ, և փաստաբանության առանձնահատկությունները չկարևորելը գալիս է այն հանգամանքից, որ այսօր որոշ պաշտոնատար անձանց կամ ԱԺ պատգամավորների մեծամասնության մոտ կա իրավական լսողության որոշակի պակաս։

Ես իմ դիրքորոշումով միանշանակ միանում եմ փաստաբանների հիմնավոր և տեղին զայրույթին ու դիրքորոշմանը, և կարծում եմ, որ նման արտահայտությունները այն մարդկանց կողմից են, ովքեր իրավական լսողության խնդիր ունեն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ազարյանը։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու:

Աղբյուրը՝ https://hraparak.am

Ինձ համար ամենաթանկը փաստաբաններն ու լրագրողներն են․ Ենոք Ազարյան2019-02-01T17:34:15+03:00

Մրցույթ կառավառման համակարգերի մասնագետների ընտրություն անցկացնելու համար

Բիզնես-Դիալոգ ՓԲ Ընկերությունը Ռուսական Ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիայի հետ համատեղ անցկացնում է մրցույթ որակի, էկոլոգիական, բժշկական սարքավորումների, սննդամթերքի անվտանգության, տեղեկատվական անվտանգության, առողջության պահպանման, էներգետիկայի կառավարման համակարգերում մասնագիտացված անձանց համար: Մրցույթին կարող են մասնակցել նշված ոլորտներում մասնագիտական կրթություն ունեցող, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետող, համակարգչային գիտելիքներ ունեցող անձինք: Ցանկացողները կարող են կենսագրական տվյալներն ուղարկել Բիզնես-Դիալոգ ՓԲԸ էլեկտրոնային հասցեին: Հարցազրույցը տեղի կունենա փետրվարի 5-ից 8-ը Ռուսական Ռեգիստր ասոցիացիայի փորձագետների կողմից: Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան անցնելու ուսուցում և դառալու Ռուսական Ռեգիստրի ճանաչված աուդիտոր և աշխատելու Ռուսական Ռեգիստր ասոցիացիայի Հայաստանում բացվող մասնաճյուղում:

Ռուսական Ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիան սերտիֆիկացման և փորձագիտական կազմակերպություն է, որը մատուցում է անկախ համապատասխանության գնահատման և փորձագիտական համալիր ծառայություններ տնտեսության բոլոր ճյուղերում: Ասոցիացիայի հաճախորդներ են հանդիսանում Ռուսաստանում (օրինակ, Роснефть, Газпром, Камаз, Газ, Урал, և այլն) ու ԱՊՀ, Եվրամիության և աշխարհի ավելի քան 40 երկրներում: Ճանաչված է IAF-ի անդամներ հանդիսացող ԱՄՆ ANAB (ANSI-ASQ National Accreditation Board) և Նիդերլանդների RvA (Dutch Accreditation Council), ինչպես նաև IRIS Group-ի (International Railway Industry Standard) և FSC (Forest Stewardship Council) կազմակերպությունների կողմից: IQNet սերտիֆիկացման մարնինների միջազգային ցանցում ընդգրկված է 2003 թվականից և ունի միջազգային որակավորում ստացած 300 աուդիտոր: Ռուսական Ռեգիստր  ասոցիացիայի կողմից տրված սերտիֆիկատը ճանաչվում է ամբողջ աշխարհում:

Մրցույթ կառավառման համակարգերի մասնագետների ընտրություն անցկացնելու համար2019-01-30T19:51:29+03:00

Աննախադեպ ակցիա – աջակցություն գործարարներին

Գործարարներին աջակցելու և բիզնես խթանելու նպատակով Բիզնես-Դիալոգ ՓԲ ընկերությունը սույն թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը կազմակերպում է աննախադեպ ակցիա՝ Հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի միջոցով կառավարման համակարգերի սերտիֆիկատների տրամադրում միջազգային ստանդարտներին համապատասխան.

ԻՍՕ 9001 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ»,

ԻՍՕ 14001 «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց»,

ԻՍՕ 13485 «Բժշկական սարքեր. Որակի կառավարման համակարգեր. Կանոնակարգման նպատակների համար պահանջներ»,

ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ»,

ԻՍՕ 27001 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ Անվտանգության ապահովման մեխանիզմներ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր Պահանջներ»,

ՕՀՍԱՍ 18001 «Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ»:

Գինը՝ 600000 դրամ՝ յուրաքանչյուր ոլորտի համար:

Աննախադեպ ակցիա – աջակցություն գործարարներին2019-01-21T17:14:48+03:00

Սեմինար “ԻՍՕ 50001 – Էներգետիկայի կառավարման համակարգեր”

Բիզնես-Դիալոգ ընկերությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 19-ից 21-ը Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում անցկացրեց տարածաշրջանային սեմինար “ԻՍՕ 50001 – Էներգետիկայի կառավարման համակարգեր” թեմայով: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, ինչպես նաև Հայաստանի մի շարք կազմակերպություններից: Սեմինարը վարում էր Ռուսաստանի Դաշնությունից ժամանած փորձագետ Իգոր Զավոդովը:

Էներգետիկայի արդյունավետ կառավարման լավագույն ճանապարհը ԻՍՕ 50001 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջների կատարումն է: Այն նախատեսում է էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման մեթոդներ, որոնք ներկայումս համարվում են լավագույնն աշխարհում: ԻՍՕ 50001 ստանդարտը մշակվել է ավելի քան 60 երկրների էներգակառավարման ոլորտի փորձագետների կողմից և ներկայումս հնարավորություն է տալիս ներդնել այդ գիտելիքները ամենօրյա աշխատանքում, որն էլ իր հերթին թույլ է տալիս կրճատել էներգիայի օգտագործումը և ապահովել համապատասխանությունը էներգետիկ պահանջներին:

Սեմինարի ավարտից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:

 

Սեմինար “ԻՍՕ 50001 – Էներգետիկայի կառավարման համակարգեր”2018-11-27T18:00:37+03:00

Որակի համաշխարհային օր 2018

2018 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում՝ “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Որակի համաշխարհային օրվան՝ “Որակը հաջողություն է” կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ արտասահմանյան հյուրեր` Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադիյ Վորոնինը, Ավստրալացի համաշխարհային ճանաչում ունեցող, ԻՍՕ որակի կառավարման համակարգերի մշակող, պրոֆեսոր Ալեքս Եզրախովիչը և նրա գործընկերները, Ռուսական ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիայի գլխավոր տնօրեն Արկադի Վլադիմիրցևը, Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության (РСПП) ստանդարտացման, սերտիֆիկացման և տեխնիկական կանոնակարգման կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, գործարարներ Ռուսաստանի դաշնությունից, ինչպես նաև մտավորականներ, գործարարներ, մշակույթի գործիչներ, բժիշկներ, փաստաբաններ, լրագրողներ Հայաստանի Հանրապետությունից։

Հիմք ընդունելով որակի կառավարման համակարգերի միջազգային փորձագետ Ալեքս Եզրախովիչի և նրա գործընկերների կողմից Երևանի Անի Պլազա հյուրանոցում կազմակերպված ուսուցման և նրանց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքերը՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ԻՍՕ 9001 ստանդարտների պահանջների հիման վրա միջոցառման ավարտին Գենադիյ Վորոնինի կողմից շնորվեցին մրցանակներ Հայաստանի Հանրապետության մի շարք կազմակերպությունների։

Մրցանակներ շնորհվեցին՝

1․ Հայաստանի թատերական գործիչների միությանը,

2․ Հրապարակ օրաթերթին,

3․ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատին,

4․ “Արագած ֆուդ” ՍՊԸ-ին

5․ “Բարի Սամարացի” ՍՊԸ-ին

6․ “Մեղրի ՃՇՇՁ” ՍՊԸ-ին

7․ “CITV” ՍՊԸ-ին

8․ “Չանախ” ՍՊԸ-ին

9․ “Էլեկտրոէներգետիկական համակարգի օպերատոր” ՓԲԸ-ին

10․ Միջազգային ճանաչում ունեցող վիրաբույժ Խաչիկ Բադալյանին

Որակի համաշխարհային օր 20182018-11-27T18:11:47+03:00

Սեմինար «The standard is a common sense. How to use ISO standard 9001:2015 properly» թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 12-ից 14-ը Բիզնես-Դիալոգ ընկերության նախաձեռնությամբ Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում անցկացվեց սեմինար  «The standard is a common sense. How to use ISO standard 9001:2015 properly (Ստանդարտը սթափ միտք է: Ինչպես ճիշտ կիրառել ԻՍՕ 9001-2015 ստանդարտը)» թեմայով: Սեմինարին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության մի շարք կազմակերպությունների որակի կառավարման համակարգի մասնագետներ: Սեմինարը վարում էր Ավստրալիայից ժամանած, համաշխարհային ճանաչում ունեցող, ԻՍՕ որակի կառավարման համակարգերի մշակող, ԻՍՕ/ԿԱՍԿՈ-ի փորձագետ, պրոֆեսոր Ալեքս Եզրախովիչը: Սեմինարի ավարտից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:

Պարոն Ալեքս Եզրախովիչը Հայաստանի Հանրապետություն իր այցի շրջանակներում նախատեսել է հանդիպումներ ունենալ կառավարման համակարգեր ներդրած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Ալեքս Եզրախովիչն այցելեց «Չափումների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, հանդիպում ունեցավ տնօրեն պարոն Վահան Սահակյանի հետ, ծանոթացավ ընկերության տեխնիկական հնարավորություններին և իրականացվող ծրագրերին:

Սեմինար «The standard is a common sense. How to use ISO standard 9001:2015 properly» թեմայով2018-11-20T17:49:15+03:00

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդես

Հոկտեմբերի 24-26-ը Երեւանում կայացավ «Եվրասիական շաբաթ» III միջազգային ցուցահանդեսային համաժողովը, որը հյուրընկալեց 2,5 հազար մասնակցի։

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին, կարևորել Երևանում դրա անցկացումը և նշել, որ համաժողովը նաև հնարավորություն կտա քննարկել ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները և մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար:

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդես մասնակցել են նաև «Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը և գործադիր տնօրեն Գեոգի Գուլքանյանը: Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել ԵԱՏՄ գործընկերների հետ, քննարկել են հետագա գործունեության զարգացմանն առընչվող հարցեր:

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդես2018-10-30T14:23:19+03:00

Մրցանակաբաշխություն ԻՍՕ կառավարման համակարգերի բնագավառում

Բիզնես-Դիալոգ ընկերությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ Որակի համաշխարհային օրվա կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 17-ին անցկացնում է մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետութունուն ԻՍՕ կառավարման համակարգեր ունեցող կազմակերպությունները: Մրցանակաբաշխությանը կմասնակցեն բազմաթիվ արտասահմանյան հյուրեր` Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադիյ Վորոնինը,  Ավստրալացի համաշխարհային ճանաչում ունեցող, ԻՍՕ որակի կառավարման համակարգերի մշակող, պրոֆեսոր Ալեքս Եզրախովիչը և նրա գործընկերներ, Ռուսաստանի որակի համակարգի (Роскачества) ղեկավար Մաքսիմ Պրոտասովը, Ռուսական ռեգիստր (Русский Регистр) ասոցիացիայի գլխավոր տնօրեն Արկադի Վլադիմիրովեցը, ներկայացուցիչներ Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունից (РСПП) և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության գործակալությանից (Росстандарт):

Մրցույթին մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 10-ը: Մրցույթի պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի կազմին ծանոթանալու համար դիմել Բիզնես-Դիալոգ ընկերություն`

Հեռ. +374 12 54-00-01, +374 12 54-00-02
Բջջ. +374 98 00-55-00
Էլ. փոստ partner@businessdialog.am

Մրցանակաբաշխություն ԻՍՕ կառավարման համակարգերի բնագավառում2018-10-24T12:05:20+03:00

ԻՍՕ 9001 և ԻՍՕ 50001 – Ուսուցում Անի Պլազա հյուրանոցում

Հարգելի գործարարներ, «Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերությունը 2018 թվականի նոյեմբերի 12-15 «Անի Պլազա» հյուրանոցում շահագրգիռ և տարբեր մասնագիտացված խմբերի համար կազմակերպում է ուսուցում ԻՍՕ 9001 – Որակի կառավարման համակարգեր և ԻՍՕ 50001 – Էներգետիկայի կառավարման համակարգեր միջազգային ստանդարտի պահանջների վերաբերյալ, որը վարելու է Ավստրալիայից ժամանած համաշխարհային ճանաչում ունեցող, ԻՍՕ որակի կառավարման համակարգերի մշակող, պրոֆեսոր Ալեքս Եզրախովիչը և իր գործընկերները: Ուսուցման մասնակցության վճարը մեկ անձի համար կազմում է 200.000 ՀՀ դրամ (4-օրյա դասընթացի համար):
Ուսուցման ավարտին տրվելու է հավաստագիր:
Գրանցման համար դիմել «Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ

Հեռ. +374 12 54-00-01, +374 12 54-00-02
Բջջ. +374 98 00-55-00
Էլ. փոստ partner@businessdialog.am

ԻՍՕ 9001 և ԻՍՕ 50001 – Ուսուցում Անի Պլազա հյուրանոցում2018-10-22T15:52:48+03:00
Go to Top