Միջոցառում «Ապրանքների կեղծման խնդիրները և դրանց լուծումները» կարգախոսով

«Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերությունը և «Որակի համառուսաստանյան կազմակերպությունը» (ВОК) 2020թ. մարտի 7-ին «Մոսկվայի տանը»  կազմակերպեցին միջոցառում «Ապրանքների կեղծման խնդիրները և դրանց լուծումները» կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ  «Որակի համառուսաստանյան կազմակերպությունից», «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման միջազգային ասոցիացիայից և Ռուսաստանի գործարարների և արդյունաբերողների միությունից (РСПП):

Միջոցառման ավարտին «Որակի համառուսաստանյան կազմակերպություն» կողմից իրականացված սոցիալական հարցումների արդյունքներով շուրջ 20 կազմակերպություններ պարգևատրվեցին «Որակի նշան» մրցանակով:

Միջոցառում «Ապրանքների կեղծման խնդիրները և դրանց լուծումները» կարգախոսով2020-03-11T21:28:41+03:00

Ռուս-հայկական գործարար կապերի ամրապնդում

2019թ․ դեկտեմբերի 6-ին ՌԴ ք․Մոսկվայում, РСПП շենքի դահլիճում Ռուսաստանի արդյունաբերողների ու գործարարների միության (РСПП) համատեղ կազմակերպեցինք միջոցառում՝ Հայ-Ռուսական գործարար կապերի ամրապնդման նպատակով։ Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, խոշոր հայ և ռուս գործարարներ, լրագրողներ, գիտնականներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ ևայլն։

Ռուս-հայկական գործարար կապերի ամրապնդում2019-12-10T13:56:34+03:00

Միջազգային հանդիպում Սան Դիեգոյում (ԱՄՆ)

«Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ-ի հիմնադիր, դոկտոր Ենոք Ազարյանը մասնակցեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում կայացած միջազգային հանդիպմանը:

Խորհուրդը քննարկեց հանդիպման ընթացքում ընդունված որոշումները և ընդունեց հրահանգները: Քննարկվել են բիզնեսի հետ կապված ռիսկերի վերլուծությունը և սցենարները:

Միջազգային հանդիպում Սան Դիեգոյում (ԱՄՆ)2019-10-04T13:21:59+03:00

ՍԵՄԻՆԱՐ – ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԱԴԻԳՄ։ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Հունիսի 29-ին Երևանի “Դաբլթրի բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր” հյուրանոցում տեղի ունեցավ “ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԱԴԻԳՄԱ։ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ” թեմայով: Ներկայացված թեմայի քննարկմանը մասնակցին:
– Գենադի Վորոնին Պետրովիչ – Որակի համառուսաստանյան կազմակերպության նախագահ, տ. գ. դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի վաստակավոր մեքենաշինարար, Ռուսաստանի վաստակավոր ինժեներ, Ռուսաստանի Դաշնության առաջին դասի իսկական պետական խորհրդական,
– Անդրեյ Լոցմանով – Ռուսաստանի արդյունաբերության նախարարության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման խորհրդի նախագահ,
– Վիկտոր Բելոբրագին – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս,
Արկադի Վլադիմիրցև – “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն
Վյաչեսլավ Ռիբկին – “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ
Ալեքսանդր Սանկով – “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի  տարածաշրջանային տնօրեն
Ենոք Ազարյան – “Բիզնես-Դիալոգ” ՓԲԸ տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր,
Վիկտոր Բադալյան – “Tax Security” կորպորացիայի գործադիր տնօրեն Լոս Անջելեսում, ԱՄՆ,
– Հայաստանի բիզնեսի և արդյունաբերության ներկայացուցիչներ, լրագրողներ, գիտնականներ, իրավաբաններ, բժիշկներ և այլն:

Միջոցառման թեման պատահական չէր ընտրվել, քանի որ ներկայումս Հայաստանի տնտեսական քաղաքականությունը սերտորեն կապված է ԵԱՏՄ-ի հետ, և ԵԱՏՄ երկրների բիզնեսները փոխգործակցության արդյունավետ համակարգերի կարիք ունեն: Բիզնեսի համար նման հնարավորություններից մեկը “Բիզնես-Դիալոգ” ընկերության համագործակցությունն է “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի հետ, որի արդյունքում Հայաստանի կազմակերպությունները կարող են ազատորեն ստանալ միջազգային սերտիֆիկատ և իրենց արտադրանքը արտահանել աշխարհի բոլոր երկրներ: “Ռուսական Ռեգիստր” ասոցիացիան առաջատար սերտիֆիկացման և փորձագիտական կազմակերպություն է, որը մատուցում է համապատասխանության գնահատման և փորձաքննության համալիր ծառայություններ տնտեսության բոլոր ոլորտներում: Ասոցիացիայի հաճախորդներն են Ռուսաստանի (Ռոսնեֆտ, Գազպրոմ, Կամազ, Գազ, Ուրալ և այլն), ԱՊՀ և Եվրոպական Միության (աշխարհի ավելի քան 40 երկիր) կազմակերպությունները: Ասոցիացիան ճանաչվել է IAF — ի անդամներ ամերիկյան ANAB-ի (ANSI-ASQ Հավատարմագրման ազգային խորհուրդ) և հոլանդական RvA-ի (հոլանդական հավատարմագրման խորհուրդ) կողմից, ինչպես նաեւ IRIS Group-ի (International Railway Industry Standard) և FSC-ի (Forest Stewardship Council) կողմից: “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիան Ռուսաստանը IQNet-ում ներկայացնում է 2003 թվականից և ունի 500 միջազգայնորեն ճանաչված աուդիտոր: “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիան արդեն ներկայացված է Հայաստանում “Ռուսական Ռեգիստր — Ար” կազմակերպության կողմից:
Բոլոր հարցերը մանրամասն ներկայացվեցին հյուրերի և բանախոսների կողմից:

Բացման խոսքով հանդես եկավ Ենոք Ազարյանը, ով նշեց, որ միջոցառման նպատակը ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման համակարգի ձևավորման և զարգացման արդյունավետության բարձրացումն է և երկրների միջև ռազմավարական հարաբերությունների խորացումը:

Հայաստանում “Ռուսական Ռեգիստրի” շնորհանդեսից հետո “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն Արկադի Վլադիմիրցևը ԻՍՕ 9001 Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատ հանձնեց “Մեղրի ՃՇՇՁ” կազմակերպության տնօրեն Ազատ Գասպարյանին:

Հայաստանում կազմակերպվել էր աուդիտորների ուսուցում ISO 22000 և ISO 9001 ստանդարտներով, որն անցկացվել է Ռուսական Ռեգիստրի միջազգայնորեն ճանաչված փորձագետի կողմից: Ուսուցման և քննությունների արդյունքում մասնակիցները ստացել են IQNet Միջազգային Ակադեմիայի (Շվեյցարիա) և Ռուսական Ռեգիստրի ակադեմիայի համակարգում առաջատար աուդիտորի միջազգային հավաստագրեր: Հավաստագրերը հանձնեց “Ռուսական Ռեգիստր” սերտիֆիկացման ասոցիացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Սանկովը:

Գենադի Վորոնինն անդրադարձավ որակի խնդիրներին՝ նշելով կյանքի որակի կարևորությունը և պատմեց գիշերը հյուրանոցում տեղի ունեցածի մասին: “Գիշերը հրդեհային ազդանշանը սկսվեց, շենքը տարհանվեց են, բայց ոչ մի հրդեհ չկար։ Պարզվեց, որ հրշեջ ազդանշանային տվիչները սկսել են արձագանքել դեղի հոտին”։

Ելույթից հետո Գենադի Վորոնինը պարգևներ հանձնեց անհատներին եւ կազմակերպություններին հետևյալ անվանակարգերում՝ “Երկրի դեմքը” և “Խելացի կառավարում”:

ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ” ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ՝

1.  ՀՀ  լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Միջազգային լյարդաբանական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյան

2. Համազգային Վստահություն Խորհրդի Նախագահ Աստղիկ Խաչատրյան

3. “Մուլտի Գրուպ” կոնցեռնի գլխավոր տնօրեն և “Երևանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյան

4. Երեւանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու գործարանի” տնօրեն Մարինե Հարությունյան

4. “Օվալ Պլաստիկ” ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Խալաթյան

5. “Ջերմուկ Գրուպ” – ի գլխավոր գործադիր տնօրեն Արտակ Գրիգորյան

6. “Մեղրի ՃՇՇՁ” ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյան

7. “Բարի Սամարացի” ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյան

ԽԵԼԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ” ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ՝

8. ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան

9. “EcoSens” ախտորոշիչ կենտրոնների ցանցի փոխտնօրեն Նարեկ Պեպանյան

10. “Երևանի Ոսկերչական Գործարան-1 “Գնոմոն” բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հրանտ Շիրինյան

11. “Վիէլվի Սենթր” ընկերության տնօրեն Նառա Մնացականյան

12. “Արգավանդ կահույք” ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Նարիբեկյան

Պարգևատրումն ուղղված էր կառավարման իրենց չափանիշներով աչքի ընկնող կազմակերպությունների մոտիվացիային։ Այդ կազմակերպությունների և անձանց կառավարման չափանիշները, մասնավորապես, ուղղված են սպառողների բավարարմանը, բարձր մակարդակի որակի կառավարմանը, երկարամյա աշխատանքային փորձին եւ հաճախորդների վստահությանը: Թեկնածուների ընտրությունը հիմնված է սոցիալական հարցման վրա ։

Պարգևատրման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան Անդրեյ Լոցմանովը,  Վիկտոր Բելոբրագինը, Վյաչեսլավ Ռիբկինը և Վիկտոր Բադալյանը:

ՍԵՄԻՆԱՐ – ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԱԴԻԳՄ։ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ2019-07-04T11:13:40+03:00

ԻՍՕ 9001 – Առաջատար աուդիտ – Դասընթաց

Էրեբունի-Պլազայում հյուրանոցի “Արամե” սրահում մայիսի 20-ից 24-ը տեղի ունեցավ ԻՍՕ 9001-2015 Առաջատար աուդիտորի 5-օրյա դասընթացը։ Մասնակցեցին Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննության արդյունքներով մասնակիցներին կտրվեն IQNet ակադեմիայի և «Ռուսական Ռեգիստրի» ակադեմիայի միջազգային որակավորման հավաստագիր։

ԻՍՕ 9001 – Առաջատար աուդիտ – Դասընթաց2019-05-27T11:26:45+03:00

ԻՍՕ 9001 – Առաջատար աուդիտոր – դասընթաց

«Ռուսական Ռեգիստր»
սերտիֆիկացման ասոցիացիա 

Առաջին անգամ Հայաստանում

ՈՒՍՈՒՑՈՒՄ

«ԻՍՕ 9001 Առաջատար աուդիտոր» («ISO 9001 Lead Auditor»)
Միջոցառման կազմակերպիչներ

«Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ բիզնես-խորհրդատվական ընկերություն

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
IQNet Association – The International Certification Network
Address: Bollwerk 31, CH-3011 Bern, Switzerland
Telephone: +41 31 310 24 40
Fax: +41 31 310 24 49
https://www.iqnet-certification.com 
Russian Register Certification Association
Legal address: 191014, St. Petersburg,
Liteyny Prospect, 45/8, lit. And, pom. 6H.
Telephone: +7 (812) 467–32-32
Fax: +7 (812) 670–90-02
https://rusregister.ru

Դասընթացի նպատակն է ներկայացնել ԻՍՕ 9001:2015 ստանդարտի պահանջները և զարգացնել ներքին աուդիտի անցկացման մասնագիտական հմտությունները:
Դասընթացը վարում է Ալեքսանդր Սանկովը՝
– ISO 9001 որակի կառավարման համակարգերի գծով «Ռուսական Ռեգիստրի» տարածաշրջանային տնօրեն, առաջատար աուդիտոր:
– Աուդիտների անցկացման փորձը ավելի քան 10 տարի:
– Ռուսական Ռեգիստրի լավագույն աուդիտոր 2011 և 2012 թվականների արդյունքներով:

Ուսուցումն անցկացվում է Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում մայիսի 20-24, ժամը 10։00-18։00։
Ուսուցման արդյունքներով կտրվի 2 հավաստագիր:
IQNet ակադեմիայի միջազգային հավաստագիր,
«Ռուսական Ռեգիստրի» ակադեմիայի միջազգային հավաստագիր։

Դասընթացի արժեքը 5 օրվա համար կազմում է 120000 դրամ։ Ցանկացողները կարող են ներկայացնել անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները պայմանագիր կնքելու համար։

Հեռ․ +374 (12) 54-00-01+374 (12) 54-00-02, +374 (43) 40-00-03
Էլ. Փոստ info@businessdialog.ampartner@businessdialog.am
Վեբ-կայք http://businessdialog.am,  https://www.facebook.com/businessdialog.am/

ԻՍՕ 9001 – Առաջատար աուդիտոր – դասընթաց2019-05-13T10:22:09+03:00

Միջոցառում «Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» կարգախոսով

«Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերությունը և «Բիզնես Նյուզ» ՍՊ ընկերությունը 2019թ. ապրիլի 27-ին «Central Hotel» հյուրանոցում կազմակերպեցին միջոցառում «Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» կարգախոսով։

Միջոցառմանը մասնակցում էին Բիզնես-Դիալոգ ՓԲԸ տնօրեն, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադիյ Վորոնինը, «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Սանկովը, Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, խոշոր արտադրողներ և ծառայություն մատուցող կազմակերպություններ, բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ, ոլորտի փորձագետներ և այլոք։

Բացման խոսքով հանդես եկավ Ենոք Ազարյանը, ով նշեց, որ միջոցառման նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացման ռազմավարության շրջանակներում որակի և անվտանգության վերահսկողության արդյունավետության բարձրացումը, սպառողներին իրազեկումը՝ շուկայում շրջանառվող կեղծ ապրանքների վերաբերյալ, կեղծման դեմ պայքարելու ռազմավարության իրականացումը, կեղծված արտադրանքի և ծառայությունների հակազդման մեթոդաբանական բազայի ստեղծումը, կեղծված արտադրանքի և դրա իրացման դեպքում իրավական անհրաժեշտ ներգործության միջոցների սահմանման և կիրառման իրավական-համեմատական վերլուծությունը և դրա կատարելագործման հեռանկարները՝ իրավախախտումների արդյունավետ հայտնաբերման եւ կանխման նպատակով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման միջոցառում կազմակերպելու համար, կարևորեց պայքարը կեղծ արտադրանքի և ծառայությունների նկատմամբ, ինչպես նաև տեխնիկական օժանդակության տրամադրումը ոչ միայն պետություններին, այլև մասնավոր սեկտորին, արտադրողներին և ծառայություն մատուցողներին։ Նշեց որակի ենթակառուցվածքների և միջազգային ստանդարտների ներդրման կարևորության և առավելությունների մասին, որոնք նպաստում են որակյալ արտադրանքի արտադրությանը և ծառայությունների մատուցմանը՝ նպաստելով ինչպես դրանց արտահանմանը, այնպես էլ երկրի իմիջին։

Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) նախագահ Գենադիյ Վորոնինը նշեց, որ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել ապրանքների ու ծառայությունների որակի կեղծման խնդիրը, որին այսօր բախվում են բազմաթիվ ընկերություններ: Նա հիշեց, թե ինչպես 45 տարի առաջ Հայաստանում ստացավ իր առաջին դասը որակի մասին՝ «Շոգ էր, հունիս ամիսն էր, ձեզ մոտ կվաս էին վաճառում, ես մոտեցա, երիտասարդն ինձ կվաս լցրեց: Տեսա, որ բաժակը կիսատ էր, հարցնում եմ՝ ինչո՞ւ լիքը չեք լցնում, չէ՞ որ ես վճարում եմ, պատասխանում է՝ կիսատ եմ լցնում, բայց վաճառում եմ որակյալ կվաս»: Այսօր, սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս սննդամթերքի որակը լուրջ խնդիր է, շատերը դրանց կեղծման ճանապարհով փորձում են գերշահույթ ստանալ: Խնդիրը երկու կողմ ունի` մի դեպքում որոշ ընկերություններ անորակ ապրանք են արտադրում գերշահույթ ստանալու նպատակով, մյուս դեպքում՝ արդեն իսկ բարի համբավ ձեռք բերած ընկերությունների արտադրանքը կեղծում ու ավելի վատ որակով մատուցում են այլ ընկերություններ: Երկրորդ խնդրին հաճախ բախվում են նաև մտավոր սեփականություն արտադրող ընկերությունները: Հեռուստաընկերությունները վերջիններիս թվին են պատկանում, որոնց արտադրանքը սոցցանցերում իրացնում են ցանցահենները՝ դրանով մի քանի անգամ ավելի գերշահույթ ստանալով, քան հենց ինքը` արտադրողը:

Գենադի Վորոնինը կարծում է. «Համաշխարհայնացումն իրեն զգացնել է տալիս, բայց դա զուտ մարդկային գործոնի խնդիր է: Այսօր կան նաև տեխնոլոգիաներ՝ ինպես պաշտպանել արտադրանքը և մտավոր սեփականությունը, իսկ պետությունը կարող է միայն օգնել»:

ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նույնպես նշեց ապրանքների և ծառայությունների կեղծիքների դեպ պայքարի կարևորության մասին և որ դա հանդիսանում նրանց համար ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Անդրադարձավ նաև կեղծման միջոցներին՝ նշելով, որ միշտ չէ, երբ արտադրանքի կեղծումը կարող է վնաս հասցնել սպառողին, սակայն դա հանդիսանում է խաբեություն՝ օրինակ բերելով կաթնամթերքի արտադրությունը, որտեղ օգտագործվում է կաթի փոշի և բուսական յուղ։ Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ նաև մամուլին՝ նշելով դրա կարևորությունը որպես գործիք ճնշում գործադրելու ոչ բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։

Ալեքսանդր Սանկովը հանդես եկավ միջազգային սերտիֆիկացման վերաբերյալ ելույթով՝ նշելով, թե դա որքան կարևոր է որակյալ արտադրանք արտադրելու և ծառայություն մատուցելու համար։ Սակայն ներկայումս կան կազմակերպություններ, որոնք ուղղակի «վաճառում են» սերտիֆիկատներ և դրանք որևէ կերպ չեն կարող օգտակար լինել որակյալ արտադրանքի արտադրության համար։ Իսկ միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների կողմից, ինչպիսին «Ռուսական Ռեգիստրն» է, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տրված սերտիֆիկատները օգնում են դուրս գալ միջազգային շուկա։

Արմեն Պողոսյանն իր ելույթում նշեց, որ ապրանքների որակի և անվտանգության ապահովումը վիթխարի ու անսահման հարց է, որի լուծումը վաղուց գտնված է և դա պետական ու հասարակական կազմակերպությունների օպերատիվ ու բարեխիղճ համագործակցությունն է։ Թերությունները շատ են, սակայն պետք է տեսնել նաև առաջընթաց արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ ինպիսին են պիտակավորումը, լաբորատոր փորձարկումները, ծառայությունների մատուցումը, տեղեկատվության հասանելիությունը և այլն։

Միջոցառման ավարտին «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Սանկովը «Ռուսական Ռեգիստր» ասոցիացիայի և IQNet սերտիֆիկացման միջազգային ցանցի կողմից հանձնեց սերտիֆիկատներ։ Ապրիլի 9-12 Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում տեղի էր ունեցել ուսուցում ըստ ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի։ Դասընթացը վարում էին «Ռուսական Ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի փորձագետները։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի (մսամթերքի, կաթնամթերքի, հանքային ջրի, հրուշակեղենի, մրգի և բանջարեղենի պահածոների արտադրություն) առաջատար մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ 22000։2018 նոր միջազգային ստանդարտի պահանջները և Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի` HACCP-ի սկզբունքները, ինչպես նաև սահմանված պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները։ Ուսուցումն անցած և քննությունները բարեհաջող հանձնած մասնակիցներին էլ տրամադրվեցին վերը նշված միջազգային երկու սերտիֆիկատները։

Միջոցառում «Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» կարգախոսով2019-04-30T11:10:23+03:00

Պարենային անվտանգության և առևտրի միջազգային համաժողով, 23-24 Ապրիլ 2019, ԱՀԿ, Ժնև, Շվեյցարիա

Ժնևի համաժողովը քննարկել է առևտրի հետ կապված ասպեկտները եւ պարենային անվտանգության խնդիրները: Այս համաժողովի կողմից սահմանված պարենային անվտանգության առաջնահերթությունները կնպաստեն գլոբալ համագործակցությանը և կօգնեն ապահովել պարենային անվտանգության և առևտրի ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառմանը:

Պարենային անվտանգության և առևտրի միջազգային համաժողով, 23-24 Ապրիլ 2019, ԱՀԿ, Ժնև, Շվեյցարիա2019-04-26T14:52:10+03:00

ԻՍՕ 22000-2018 և HASSP դասընթաց

Ապրիլի 9-12 Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում տեղի ունեցավ ուսուցում ըստ ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի։ Դասընթացը վարում էին արտերկրից հրավիրված փորձագետներ։ Մասնակցեցին Հայաստանի Հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի (մսամթերքի, կաթնամթերքի, հանքային ջրի, հրուշակեղենի, մրգի և բանջարեղենի պահածոների արտադրություն) առաջատար մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին ԻՍՕ 22000։2018 նոր միջազգային ստանդարտի պահանջները և Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի` HACCP-ի սկզբունքները, ինչպես նաև սահմանված պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները։

ԻՍՕ 22000-2018 և HASSP դասընթաց2019-04-15T10:54:05+03:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԻՍՕ 22000 դասընթաց

Բիզնես-Դիալոգ ՓԲ Ընկերությունը ապրիլի 9-12 (4 օր), ժամը 10։00-17։00, Էրեբունի-Պլազա հյուրանոցի Արամե դահլիճում անցկացնում է ուսուցում ըստ ԻՍՕ 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի արտադրության շղթայում ընդգրկված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի։ Դասընթացը վարելու են արտերկրից հրավիրված փորձագետներ։ Ուսուցման ավարտին տրվելու է Սերտիֆիկացման միջազգային ցանցի՝ IQNet-ի հավաստագիր: Ցանկացողները կարող են դիմել Բիզնես-Դիալոգ ՓԲԸ ընկերություն: 
Հեռ․ +374 (12) 54-00-01, +374 (12) 54-00-02
Էլ. Փոստ info@businessdialog.am, partner@businessdialog.am
Վեբ-կայք http://businessdialog.am,  https://www.facebook.com/businessdialog.am/
Ուսուցման մասնակցության վճարը մեկ անձի համար կազմում է 100.000 ՀՀ դրամ (4 օրվա համար):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԻՍՕ 22000 դասընթաց2019-03-21T14:01:44+03:00
Go to Top