Գեորգի Գուլքանյան2018-09-24T13:33:44+00:00

Գուլքանյան Գեորգի Վասպուրականի

Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 23-ին:
Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Ունի 50 տարուց ավելի աշխատանքային փորձ:
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում (Մերձբալթյան զինվ. օկրուգ):
20 տարուց ավելի աշխատել է դատախազական համակարգում, այդ թվում ՀՀ դատախազության նախաքննության և հետաքննության նկատմաբ հսկողություն իրականացնող վարչության քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, Սպանդարյան շրջանի դատախազ:
Ուսումնառություն Մոսկվայում (ԽՍՀՄ դատախազության ղեկավար աշխատողների ԲՈՒՀ):
Արդարադատության առաջին դասի խորհրդական:
Հիմնադրել և ղեկավարել է Հայ փաստաբանների միջազգային միությունը:
Ընտրվել է Ամենային Հայոց Կաթողիկոսի ընտրության պատգամավոր և մասնակցել Գարեգին Առաջին Վեհափառի ընտրությանը:
Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում, Երևանի «Կենտրոն» համայնքի վարչակազմում, հանդիսացել է Չկալովի, այժմ Անդ. Մարգարյանի անվան դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:
Շուրջ 2 տարի ղեկավարել է «Word lerning»-ի (համաշխարհային ուսուցում) բռնությունների հետ կապված ծրագիրը:
Հանդիսացել է «Հայաստան-Իրաք» մշակութային կապերի գծով հանձնաժողովի համանախագահը:
Ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, նախագահի տեղակալ:
Աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահության աշխատակազմում:
Աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ որպես վարչության պետ:
Հանդիսացել է Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամ:
Հայկական տեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է:
Մշտապես ակտիվություն է ցուցաբերել երկրին հեղինակություն բերող տարաբնույթ միջոցառումներին, այդ թվում Արցախյան պատերազմին և այլն: