ԻՍՕ 22000 միջազգային ստանդարտների շարք է, որը պարունակում է տեղեկատվություն սննդամթերքի անվտանգության վերաբերյալ:

Անորակ սննդամթերքի սպառման հետևանքները կարող են լինել սարսափելի: ԻՍՕ ստանդարտները, որոնք պարունակում են տեղեկատվություն սննդամթերքի անվտանգության վերաբերյալ, օգնում են կազմակերպություններին վերահսկել նշված իրավիճակը: Ներկայումս բազմաթիվ ապրանքներ արտադրությունից հետո արտահանվում են այլ երկրներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են միջազգային ստանդարտներ սննդամթերքի անվտանգությունը գլոբալ առումով ապահովելու համար:

ԻՍՕ 22000 շարքը պարունակում է սննդամթերքի անվտանգության կառավարման պահանջներ, որոնց հիման վրա իրականացվում է սերտիֆիկացում: Այն սահմանում է չափանիշներ, համաձայն որոնց կազմակերպությունը բացահայտում է սննդամթերքի անվտանգության հնարավոր սպառնալիքները և կարող է կիրառվել ցանկացած կազմակերպության կողմից՝ անկախ գործունեության ոլորտից և չափերից:

Ստանդարտն իր մեջ պարունակում է այնպիսի հիմնական տարրեր, որոնք թույլ են տալիս ապահովել սննդամթերքի անվտանգությունը արտադրման ամբողջ համակարգում`

  • Ինտերակտիվ փոխազդեցություն,
  • Համակարգային կառավարում,
  • Սննդամերքի անվտանգության սպառնալիքների հետազոտում HACCP միջոցառումների և պլանների կիրառման միջոցով,
  • Շարունակական բարելավում և սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի արդիականացում